ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում Լերոյ Սթրաթերսը (Leroy Struthers) մերկ վիճակում բարձրացել է շենքի տանիքին եւ սպառնացել կրակել անցորդներին, ինչպես նաեւ ժամանած ոստիկաններին։ Տղամարդը կալանավորվել է, հայտնել են տեղի հրշեջները իրենց Twitter-ում, հայտնում է Lenta.ru.-ն։

Սթրաթերսը զենքը ձեռքին բարձրացել է 17-րդ պողոտայում գտնվող շենքի վրա։  Լրատվամիջոցները գրում են, որ նա իրեն տարօրինակ էր պահում։ Նա օդ է կրակել, զենքն ուղղել իր վրա եւ սպառնացել ինքնասպանությամբ։

 Տեղի շերիֆի ներկայացուցիչների խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է Սթրաթերսին համոզել հանձնել զենքը եւ իջնել տանիքից, ինչից հետո նրան ձերբակալել են։