Երեւանում Ֆուչիկի փողոցում այսօր՝ հունվարի 31-ին, տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ոստիկանության մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ նույն բնակարանից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ եւ մեկ կին՝ 1937 թ. ծնված Բ. Ե.-ն, 1950 թ. ծնված Ռ. Մ.-ն եւ 1952 թ. ծնված Է. Ծ.-ն:
«Ներսում հայտնաբերել է 1946 թ. ծնված, ՌԴ քաղաքացի Արշավիր Բարսամյանի դիակը՝ բազմաթիվ վնասվածքների հետքերով: Դիակի մոտ հայտնաբերվել է մուրճ՝ արյան հետքերով: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:





























