Կառավարությունն այսօր՝ հունվարի 31-ին, գումարելու է արտահերթ նիստ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից:

Կառավարության օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝  «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին: