Մադրիդի Ռեալի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վաղը թիմի նորանշանակ մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն կանցկացնի առաջին մարզումը: Առաջին մարզումները տեղի կունենան առանց նորընծա չեմպիոններ Իկեր Կասիլյասի եւ Սերխիո Ռամոսի, որոնք հանգստանալու կարիք ունեն:
Ի դեպ, Արքայական ակումբն այս տարի էլ տրանսֆերային մեծ ախորժակ ունի: Ֆլորենտինո Պերեսի թիրախում են հայտնվել Գերմանիայի հավաքականի երիտասարդ աստղեր Մյուլլերը, Հեդիրան եւ Օզիլը:



























