Կիեւում Ռուսաստանի դեսպանատան շենքի հարեւանությամբ ակտիվիստները խաչեր են տեղադրել՝ ի հիշատակ Մարիուպոլում գնդակոծության ժամանակ զոհվածների: Ակցիայի կազմակերպիչներն այդ կերպ փորձել են իրենց բողոքն արտահայտել Ուկրաինայի արեւելքի իրավիճակի շուրջ Մոսկվայի քաղաքականության դեմ:
«Ինտերֆաքս Ուկրաինա»-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, 30 փայտե խաչ է տեղադրվել՝ զոհերի անուններով:
Մարիուպոլը գնդակոծվել է հունվարի 24-ին, ինչի արդյունքում 30 մարդ է զոհվել: Ուկրաինան կատարվածի համար պատասխանատու է համարում ապստամբներին:
2014 թվականի հունիսի վերջին Կիեւի բնակիչները ռուսական դեսպանության մոտ նաեւ սգո պսակներ էին բերել՝ հարգելու համար «ռուսական ագրեսիայի» զոհերի հիշատակը:



























