Ռուսաստանյան «Լեւադա  կենտրոնի» կողմից ռուսաստանցիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ՌԴ քաղաքացիների ավելի քան կեսը (59 տոկոս) իրենց թույլ են տալիս ոչ պարկեշտ արտահայտություններ կիրառել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Միաժամանակ ռուսաստանցիների 10 տոկոսը պնդում է, որ հաճախ հայհոյանքն օգտագործում են ամենօրյա կյանքում: Հարցվածների միայն 37 տոկոսն է հայտարարել, որ ցենզուրայից դուրս բառապաշար չի օգտագործում:

Ինչ վերաբերում է հայհոյանք օգտագործելու պատճառներին, հարցվածների կեսից ավելին (54 տոկոս) նշել է, որ դա կիրառում է «հենց այնպես, խոսքի մեջ»:

Ռուսաստանցիների մոտ 13 տոկոսը հայհոյանքի միջոցով փորձում է վիրավորել դիմացինին, կամ որոշակի պատկերացում ստեղծել իր մասին:

Հարցումն անցկացվել է 1600 մարդկանց շրջանում, ՌԴ 46 երկրամասերի 134 բնակավայրերում: