Օսմանյան արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի  92-ամյա թոռը Ստամբուլի հիվանդանոցներից մեկում իր մահկանացուն է կնքել։

Թուրքիայի Մարմարիսի շրջանի Հիսարոնյու գյուղում բնակվող 92 -ամյա Օսման Նամի Օսմանիղլուն հունիսի 10-ին սրտի անբավարարության ախտանիշով տեղափոխվել էր հիվանդանոց եւ մինչ մահը գտնվել էր բժիշկների խիստ հսկողության տակ։

Նշենք, որ Աբդուլ Համիդի աղջկա միջնեկ որդին՝ Օսման Նամի Օսմանօղլուն, ծնվել էր 1918թ.-ին՝ Շվեյցարիայում։   Օսմանը բարձրագույն կրթություն է ստացել Ֆրանսիայում, երկար ժամանակ ապրել է Լիբանանում եւ Ֆրանսիայում, եւ միայն 1975թ.-ին է տեղափոխվել Թուրքիա։

Պատմության մեջ «արյունոտ սուլթան» անունը վաստակած Աբդուլ Համիդի օրոք,  նույնիսկ ըստ թուրք պատմաբանների, կոտորվել է 300-400 հազար հայ։