2014թ. Հայաստանում ամուսնությունների թիվն աճել է նախորդ տարվա համեմատ 3 տոկոսով: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողներին ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Նախորդ տարի գրանցվել է ամուսնության 18 912 դեպք՝ 2013թ. 18 363 դեպքի համեմատ, այսինքն՝ յուրաքանչյուր 1000 բնակչի թվով աճը կազմել է 6.3 տասնորդական պրոմիլ»,-ասաց նա:

Կարինե Կույումջյանի խոսքով՝ նախորդ տարի 2013թ.-ի համեմատ աճել է ամուսնալուծությունների թիվը:

«Գրանցվել է ամուսնալուծությունների 4498 դեպք նախորդ տարվա  3756-ի նկատմամբ, այսինք՝ն ամւոնալուծությունների աճը գրեթե 20 տոկոս է կազմել»,-ասաց նա: