2014թ.-ին աճել է կարգապահական տույժերի քանակը: Այս մասին այսօր` փետրվարի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանը:
Նրա խոսքով` ՃՈ-ի կողմից նախորդ տարի իրականացվել է 34 ծառայողական քննություն:
«Պետք է նշել, որ ցանկացած դիմում-բողոքի մենք արձագանքել ենք, ընթացք տվել եւ օբյեկտիվ լուծել: Ծառայողական քննությունների արդյունքում էլ 9 աանձ աշխատանքից ազատվել է: Սա ավելին է, քան 2013թ.-ին էր»,- ասաց ՃՈ պետը:
Արտակ Հարությունյանը նշեց, որ ընդհանուր առմամբ` նախորդ տարի աշխատանքից ազատվել է 68 անձ:





























