2014թ.-ին ճանապարհային ոստիկանության տեսուչներին արձանագրած խախտումների հիման վրա` բյուջե է մուտք գործել մոտ 3 մլրդ դրամ, իսկ տեխնիկական սարքավորումներով` 8.5 մլրդ դրամ: Այս մասին այսօր` փետրվարի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Արտակ Հարությունյանը:

«Նախորդ տարի արձանագրվել է սահմանված արագությունը գերազանցելու 28.812 դեպք, որը վեց անգամ ավելին է: Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում գտնվող 3466 վարորդ: Վազանց կանոնների խախտման 6566 դեպք է գրանցվել, որը երկու անգամ ավելին է»,- ասաց ՃՈ պետը:

Արտակ Հարությունյանը հայտնեց, որ նվազել են նվազ նշանակություն ունեցող խախտումների թիվը, այդ թվում` վարելու ընթացքում հեռախոսակապից օգտվողների եւ ծխողների քանակը: