Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել «Մահմեդական եղբայրների» 183 ակտիվիստի, հաղորդում է Reuters-ը:

Դատարանի վճռի համաձայն՝ դատապարտյալները մեղավոր են ճանաչվել ոստիկանների մահվան մեջ՝ 2013թ. իշխանափոխությունից հետո տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, հաղորդում է Gazeta-ն:

Սա «Մահմեդական եղբայրների» գործով մահապատժի հերթական դատավճիռն է: Ավելի վաղ մահապատժի էին դատապարտվել շարժման մի շարք այլ անդամներ: Իսկ շարժման հոգեւոր առաջնորդ Մուհամեդ Բադին դատապարտվել էր ցմահ ազատազրկման: