Հայաստանի տարածքում փետրվարի 3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան 2-5 մ/վրկ, փետրվարի 3-ին հատկապես Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +14+16 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝+3+8,

Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝+3+8,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝+3+8,

Լոռիում՝  գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +10+15,

Տավուշում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝+17+20,

Արագածոտնի լեռներում՝  գիշերը՝ -2-7, ցերեկը՝+3+8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝  0+3, ցերեկը՝+12+15,

Արարատում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝+13+16,

Արմավիրում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝+13+16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝+3+8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝+13+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝+20+23,

Սյունիքի նախալեռներում՝ +1+5, Ցերեկը՝ +12+16,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝  +12+17: