Հունաստանի եւ Կիպրոսի կառավարությունները ռազմավարական նպատակ են համարում կիպրոսյան խնդրի շուտափույթ լուծումը՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Նախագահի խոսքով՝ այդ խնդրի լուծումը «պետք է պարտադիր հիմնված լինի եվրոպական արժեքների եւ սկզբունքների, երկրի բոլոր օրինավոր բնակիչների համար բարձր մակարդակում կնքված համաձայնությունների վրա հիմնված մարդու իրավունքների ապահովման, ՄԱԿ-ի անթիվ որոշումների վրա, որոնք նախատեսում են ներկայիս Կիպրոս պետության կերպափոխում երկգոտի, երկհամայնքային դաշնության՝ միասնական միջազգային ներկայացուցչությամբ եւ միասնական ինքնիշխանությամբ»: