Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժ-ամանել է Ազգային ժողով՝ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները: Այդ օրինագիծը կառավարության հավանությունն էր ստացել հունվարի 31-ի արտահերթ նիստում եւ արագացված կարգով ընդգրկվել է ԱԺ օրակարգում:

Ազգային ժողովում այժմ տեղի է ունենում փակ քննարկում, որը անցկացվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում:

Դրանց մասնակցում են ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ-ի՝ց Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, իսկ ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը:

Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը: