Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր չէ ստանձնել Ուկրաինայի Ազգային հակակառուպցիոն գրասենյակի տնօրենի պաշտոնը, սակայն պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ ծառայության ստեղծման գործում:
«Ես ինքս անձամբ պատրաստ եմ աշխատել այդ խմբի հետ միասին այդ ծառայությունը ստեղծելու եւ ընդհանրապես, այդ համակարգը բարեփոխելու համար: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը լրջորեն կքննարկի իմ թեկնածությունը: Ես այդ խնդրի շուրջ չեմ մտածել, սակայն շատ եմ մտածել համակարգը ստեղծելու մասին», - հայտարարել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ պաշտոնյան, եթե չի կարողանում ապրել աշխատավարձով, պետք է լքի իր պաշտոնը: «Սա պետաշխատակազմի առաջին սկզբունքն է. ոչ մի դեպքում չպետք է ցածր վարձատրվող պաշտոնյաներ ունենալ»,- ասել է նա:





























