Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս Առաջին Պապը եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը արդեն երրորդ տարին անընդմեջ Նորվեգիայի խորհրդարանականների կողմից առաջադրվում են խաղաղության Նոբելյան մրցանակի։

Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը փետրվարի 1-ին դադարեցրել է 2015թ. խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների հայտերի ընդունումը, եւ ԶԼՄ-ներն օգտվում են հնարավորությունից՝ քննարկելու համար հնարավոր դափնեկիրների թեկնածությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Թեկնածուների ամբողջական ցուցակը կհրապարակվի մրցանակի հանձնումից ոչ շուտ քան 50 տարի անց, ինչպես պահանջում են ինստիտուտի կանոնները։