Իրեն պատկանող «Մեդիասեթ» ընկերությունում ֆինանսական խարդախությունների գործով դատապարտված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատժաչափը ժամկետից շուտ կկրի: Դրա փոխարեն տարեց նախկին վարչապետը ստիպված կլինի հանրօգուտ աշխտաքններ իրականցնել:

Ըստ նոր վճռի՝ Բեռլուսկոնին արդեն մարտի 8-ին կավարտի տարեցների տանը հանրօգուտ  աշխատանք կատարելու պարտավորությունը, որտեղ նա Ալցգեյմերի հիվանդությամբ տառապող տարեց մարդկանց հետ4 ժամ է անցկացնում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Երեք անգամ Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սիլվիո Բեռլուսկոնին 2013թ. օգոստոսին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Այնուհետեւ ազատազրկումը փոխարինվել էր ուղղիչ աշխատանքների՝ ազատության զգալի սահմանափակումներով: Ըստ այդմ՝ 77-ամյա քաղաքական գործիչը չի կարող գիշերները տանից դուրս գալ, ինչպես նաեւ լքել երկիրը: