Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը նախկինի պես մտադիր չէ Ուկրաինային զենք վաճառել: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

«Կոնֆլիկտը չպետք է ռազմական ճանապարհով լուծվի», - Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո նշել է Մերկելը, հայտնում է Gazeta-ն:

Մերկելը քանիցս հայտարարել է, որ բացառում է Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը, քանի որ Գերմանիան դեմ հակամարտության ռազմական կարգավորմանը: