Գերմանիայում Ստորին Սաքսոնիայի ոստիկանները գնդակահարել են դանակով զինված մերկ տղամարդուն, հաղորդում է The Local-ը:
Ոստիկանությունում հարեւանների կողմից ահազանգ է հնչել, որ բնակարաններից մեկում կահույք են ցած նետում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանների առաջ դուռը բացել է մեջքին դանակ թաքցրած տղամարդը: Ոստիկաններից մեկը սայթաքել է՝ տղամարդու հարձակման հնարավորություն տալով, արդյունքում տղամարդը դանակով հարձակվել է սպայի վրա, հայտնում է Gazeta-ն:
Մյուս ոստիկանը մի քանի կրակ է արձակել եւ սպանել հարձակվողին:
Ներկայումս ճշգրտվում է տղամարդու՝ ալկոհոլային հարբածության մեջ գտնվելու հնարավորությունը:



























