Տաքսիների մասին նոր օրենսդրությունը կհարկադրի վարորդներին լքել տաքսի ծառայությունները եւ աշխատել մասնավոր կերպով։ Այս մասին փետրվարի 2-ին լրագրողներին հայտարարել է «Բրավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լեւոն Ավետիսյանը։
Նա նշել է, որ մասնավոր վարորդների համար նախատեսված պետական տուրքը ամսական նախատեսում է 12 հազար դրամ, իսկ տաքսի ծառայություններում՝ 30 հազար, որից 9.5 հազարը արտոնագրման վճարն է, 19.5 հազարը՝ եկամտահարկը։ Բացի այդ, 4 մեքենայից ավել ունեցող տաքսի ծառայությունների համար տարեկան տուրքը նախատեսված է 200 հազար դրամ (Ինչը վերջին հաշվով էլի տաքսիստների ուսերին է մնում։ Խմբ.)։
«Իհարկե նրանք կնախընտրեն աշխատել սեփական մեքենաներով կամ էլ վարձակալել դրանք»,- նշեց Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ նոր տուրքերը ուժի մեջ են մտել 2015թ. հունվարից։





























