Սվերդլովսկի մարզի ուղղիչ գաղութում երկու աշխատակիցներ փոխհրաձգություն են սկսել աշխատավայրում: Միջադեպի մասնակիցներից մեկը զոհվել է: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մարզային վարչությունը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:30-ին: Աշխատակիցները կրակ են բացել իրենց ամրակցված հրազենից: Ըստ Gazeta-ի, տղամարդը մահացել է, կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

«Ստուգվում է կատարվածի մի քանի վարկած, այդ թվում՝ միջադեպի մասնակիցների միջեւ հնարավոր անձնական հակակրանքը»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում: