Միանգամից բրիտանական երկու աճուրդի տներում՝ Bonhams-ում եւ Sotheby’s –ում երեքշաբթի կմեկնարկի հայտնի իմպրեսիոնիստների աշխատանքների վաճառքը: Առավել աչքի ընկնող լոտերից են Կլոդ Մոնեի, Էդգար Դեգայի, Պյեր Օգյուստ Ռենուարի եւ այլոց կտավները:

Աճուրդի ամենաթանկարժեք լոտը կդառնա Կլոդ Մոնեի Le Grand Canal կտավը (1908թ.), որը Sotheby’s-ի փորձագետները գնահատել են մոտ 20-30 մլն ֆունտ (30,5-46 մլն դոլար): Կտավի բարձր արժեքը բացատրվում է ինչպես նկարչի գործերի մեծ պահանջարկով, այնպես էլ 6 տարի շարունակ Լոնդոնի Ազգային պատկերասրահի ցուցանմուշ լինելու փաստով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: