Հայաստանի քրեակատարողական համակարգի բժշկական անձնակազմը Երեւանի պետական բժշկական համալսարանի բազայի վրա վերապատրաստում կանցկացնի: Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ին, հայտարարել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:

Նրա խոսքով՝ համապատասխան համաձայնություն է ստորագրվել, որի շրջանակներում Քրեակատարողական վարչության բժիշկները վերապատրաստում կանցնեն եւ զուգահեռաբար կլուծվի բժշկական ծառայությունը նոր կադրերով համալրելու հարցը:

Մյուս կարեւոր հարցը՝ բանտարկյալների կեցության պայմանների բարելավումն է: «Ցավոք, իրավիճակն ամենուր այնպիսին չէ, ինչպիսին կցանկանայինք», փաստել է Արթուր Օսիկյանը:

Քրեակատարողական համակարգի ղեկավարությանը հուզում է նաեւ բանտարկյալների զբաղվածության հարցը: Արթուր Օսիկյանը հայտնել է, որ  2015թ. ծրագրվում է շախմատի մրցաշար, ինչպես նաեւ ֆուտբոլային միջոցառումներ իրականացնել: