Խանդոտ երիտասարդը դանակի 12 վերք է հասցրել Զլատոուստի (Չելյաբինսկի մարզ) քոլեջի 18-ամյա ուսանողուհուն. երիտասարդը ներկայացել է ոստիկանական բաժին եւ հայտարարել սպանության մասին, հայտնում է «Դոստուպ» լրատվական գործակալության թղթակիցը: Փետրվարի 2-ի գիշերը քոլեջի հանրակացարանում (որտեղ բնակվել է աղջիկը) դաժան միջադեպ է տեղի ունեցել պատահել: Ուշ երեկոյան նրան այցելել է իր ընկերը, ով Ադրբեջանի քաղաքացի է եւ աշխատում է տեղի խորտկարանում: Երիտասարդը հարաբերություններ է պարզել ընկերուհու հետ, քանի որ աղջկա հավատարմության շուրջ լուրջ կասկածներ է ունեցել։
«Վեճի ընթացքում երիտասարդը վերցրել է խոհանոցային դանակը եւ տուժածի կրծքի ու որովայնի հատվածում առնվազն 12 հարված հասցրել։ Հարցաքննության ժամանակ նա ընդունել է իր մեղքը՝ բացատրելով, որ հանցագործությունն իրագործել է խանդի հողի վրա», հայտնում է գործակալությունը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ (սպանություն հոդվածով)։ Որոշվում է մեղադրանքի առաջադրման հարցը։ Տղային սպառնում է 15 տարվա ազատազրկում։





























