Մադրիդի Ռեալը որոշել է վաճառել Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կակային: Իսպանական մամուլի տվյալներով, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կակայի դիրքում մտադիր է խաղացնել հոլանդացի Ռաֆայել Վան Դեր Վարտին: Տարեկան 9 միլիոն եվրո ստացող Կական այլեւս թիմին պետք չէ: Մադրիդում անցկացրած մեկ մրցաշրջանի ընթացքում Կական 25 խաղում ընդամենը ութ գնդակ է խփել: 28-ամյա բրազիլացուն գնելու գլխավոր հավակնորդ է համարվում Ռոման Աբրամովիչը: «Չելսին» դեռեւս անցած տարի էր ցանկանում գնել Կակային: