Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ողջ հայ ժողովուրդը պետք է միասնական լինի։ Այս մասին խորհրդարանում փետրվարի 3-ին լրագրողներին ասել է ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ չնայած ընդդիմության հետ տարբեր հարցերի շուրջ առկա տարաձայնություններին՝ դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կասկածի տակ կդներ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քաղաքականության ճիշտ լինելը (ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյան, խմբ.)։
«Կարեւորագույն հարցերի շուրջ նման տարաձայնությունները սասանում են մեր պետականությունը»,- հավելեց Շարմազանովը։ Հենց այդպես Հայաստանը կորցրեց իր անկախությունը 5-րդ դարում, երբ ազնվականության վերնախավը չլսեց կաթողիկոս Սահակ Պարթեւին։ Նույնը 9-րդ դարի սկզբին, երբ Բագրատունյաց թագավորությունից առանձնացավ Արծրունիների տոհմը։ Պետք է հիշել պատմության դառը դասերը։ Հայրենիքը մեկն է, եւ այն կիսելու իրավունք մենք չունենք»,- հայտարարեց Շարմազանովը։





























