Հասարակության համար անընդունելի գաղափարներ քարոզող մարգինալների խումբը մենակ է մնում։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ին, խորհրդարանում Բերձորի միջադեպի վերաբերյալ իր ելույի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը։

Նրա խոսքով՝ ծեծը՝ որպես հարցեր լուծելու միջոց ոչ մի կերպ ընդունելի չէ։ Սակայն ինչո՞ւ սադրել, եւ ներկայացնել ամբողջ աշխարհին։ Վատ է, որ մեր հասարակությանը սկսել են ոգեշնչել տարատեսակ սադրիչներ։ Եթե անկեղծ՝ ես նրանց պարզապես կմեկուսացնեի՝ որպես անկարգությունների ու խուլիգանության երկրպագուների»։

 «Երեկ ես լսում էի ընդդիմադիրների ելույթները, եւ ավելի մեծ անմտության մասին դժվար է պատկերացնել։ Նրանք հայտարարում էին, որ Ղարաբաղ են մեկնել՝ հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար։ Չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կսատարեն այդ կույտին։ Ավելի արագ քաղաքական մահ պատկերացնելն անհնար է»։։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտնել էր, որ Բերձորում անհայտ անձինք ծեծի են ենթարկել մի խումբ մարդկանց, այդ թվում Քերոբ Ղազարյանին, Մխիթար Ավետիսյանին: Նրանց հետ են եղել նաեւ ազատամարտիկներ: Նրանք պետք է դիմավորեին Երեւանից-Արցախ Հիմնադիր խորհրարանի» կազմակերպած ավտոերթով մեկնող մեքենաներին:

ԼՂՀ ոստիկանության հայտարարությամբ՝ ավելի վաղ ակտիվիստներին  կոչ են արել հրաժարվել նախաձեռնությունից՝ ղարաբաղյան հասարակությունում լարվածությունից խուսափելու համար։

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարում է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին իշխանափոխության հասնելու անհրաժեշտության մասին։