Փոքր բիզնեսում ստվերային շրջանառությունը խնդրահարույց է ոչ միայն ինքն իրենով, որքան՝ որպես խողովակ խոշոր բիզնեսի համար։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ին, խորհրդարանում փոքր եւ միջին բիզնեսի շրջանում մեծ հնչեղություն առաջացրած «Շրջանառության մասին հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Թեեւ խոշոր բիզնեսը ստվերային գործարքների չափերով անհամեմատելի է փոքրի հետ, շրջանակը չի կարող փակվել առանց փոքր կամ միջին բիզնեսի, ովքեր ապրանքը վաճառում են վերջնական սպառողներին։
2014թ. 1,2 տրլն հարկային հատկացումներից փոքր բիզնեսի 60 հազար սուբյեկտներն ապահովել են միայն 18 մլրդը։ Ուստի պետությունը լրացուցիչ հատկացումները սպասում է ոչ թե այդտեղից, այլ խոշոր բիզնեսից՝ փոքր բիզնեսին ուղղված վերջինիս թափանցիկ մատակարարումների հաշվին։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյային նկատողությանը, որ ստվերային գործարքների դեմ պայքարի համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք, Այվազյանը հակաճառեց. օրենքը երկու կողմերն են խախտում. խոշոր մատակարարը, ով հաշիվ-ապրանքագիր չի տալիս եւ դրանք ընդունող գնորդը։ «Ասենք նման իրավիճակ է. մեկը պատվիում է սպանությունը, մյուսն այն իրականացնում է։ Ո՞վ է մեղավոր՝ մի՞թե ոչ երկուսով», - հայտարարեց նա։
Փոքր բիզնեսի մոտ ստուգումների ռեժիմն այսպես թե այնպես ավելի ազատական է, քան խոշոր բիզնեսում, հավելեց Այվազյանը. բացի դրամարկղային սարքերից նրանց մոտ ոչ մեկ ոչինչ չի ստուգում։ Իսկ խոշոր ձեռնարկություններում հարկային ծառայությունը կարող է իր տեսուչին նստեցնել, օպերատիվ ստոգումներ իրականացնել, բացի այդ ՝ մանրամասն վերլուծում է դրանց հաշվետվողականությունը։ «Ոչ ոք չի էլ պատրաստվում բարդացնել փոքր բիզնեսի կյանքը։ Սակայն այն, որ փոքր եւ միջին բիզնեսի 34 հազար սուբյեկտներ առեւտուրը հայտարարում են 2,7 մլն դրամ տարեկան շրջանառության սահմաններում, դուք դրան հավատո՞ւմ եք ։ Դա օրական ընդամենը 8 հազար դրամ է (20 դոլարից էլ քիչ)։ Ոչ , եթե դա ճիշտ է, խնֆիր չկա։ Սակայն թող ապացուցելի լինի», - հավելեց Այվազյանը։





























