Իտալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստներ՝ 2006-ի Աշխարհի առաջնության չեմպիոններ  Ջենարո Գատուզոն և Մարկո Մատերացին մարտին կժամանեն Հայաստան` մասնակցելու Երեւանի «Արարատ» եւ ԽՍՀՄ հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60 ամյակին նվիրված մեծարման հանդիպմանը 80-90-ականների  ԽՍՀՄ եւ համաշխարհային աստղերի թիմերի միջեւ:

Այդ մասին  հայտնի դարձավ News.am-ի  թղթակցին:
Իտալացի ֆուտբոլիստների հետ Երևան կժամանի նաև Բուլղարիայի պատմության լավագույն ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը: Մյուս ֆուտբոլիստների անունները, ովքեր կժամանեն՝ մասնակցելու հանդիպմանը, պարզ կդառնա առաջիկա օրերին:

Մեծարման հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին: 

Վերա Մարտիրոսյան