«Սպանել կատակաբանին» վեպի հեղինակ 88-ամյա Հարփեր Լին կհրապարակի 1960թ. Պուլիցերյան մրցանակ շահած իր միակ գրքի շարունակությունը։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ հղում կատարելով Harper տպագրատանը։

«1950-ականների կեսին ես գրեցի Go Set a Watchman վեպը, որը պատմում է հերոսուհի Սքաութի մասին։ Իմ խմբագիրը այքան հիացած էր, որ առաջարկեց ինձ գրել նոր վեպ, որն ավելի ուշ ստացավ «Սպանել կատակաբանին» անվանումը»,- մեջբերում է Լիին Lenta-ն։

Վերջերս գրողի ընկերն ու փաստաբանը գտել էր վեպի ձեռագիրը։ Լին այն ցույց է տվել մի քանի մարդկանց, ում կարծիքն իրոք կարեւր է եղել իր համար։ Եվ միայն հավանություն ստանալուց հետո համարձակվել է հրատարակել գիրքը։

Նշենք, որ 1962թ. գրքի էկրանավորումը շահել է մի շարք հեղինակավոր մրցանակներ, այդ թվում՝ 3 «Օսկար»։