Ամբողջ աշխարհը գիտի, որ Արարատ լեռը հայկական մշակույթի մաս է կազմում։ Այս մասին փետրվարի 4-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին, նախարարը հայտարարել է, որ այդ խնդրով ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելու անհրաժեշտություն չկա։
«Արարատի մասին շատ ստեղծագործություններ կան, որոնց թվում՝ նաեւ օտարերկրյա հեղինակներին պատկանող։ Այդ իսկ պատճառով նրա մշակութային պատկանելությունը կասկած չի հարուցում։ Իսկ լեռը ճարտարապետական հուշարձանից տարբերվում է նրանով, որ այն չի կարելի ավերել («չկա հուշարձան՝ չկա խնդիր» սկզբունքով)։ Իբրեւ Հայաստանի մշակույթի մաս՝ Արարատը միեւնույնն է, մերն է»,- նշել է մշակույթի նախարարը։
Պատասխանը Փոստանջյանին չի բավարարել, եւ նա հայտարարել է, թե արդեն կան ոչ կենդանի բնության հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում գրանցելու դեպքեր։ Ճապոնիայի դեպքում՝ Ֆուձիյաման, Իտալիայի դեպքում՝ Էթնան։





























