Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵվրԱզԷս-ի գործողությունը դադարեցնելու մասին պայմանագրի վավերացման օրենքը: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Պետդուման օրենքն ընդունել է հունվարի 23-ին, Դաշնային խորհուրդն այն վավերացրել է հունվարի 28-ին: Փաստաթուղթը վավերացնում է ԵվրԱզԷս-ի գործունեությունը դադարեցնելու մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում:

Պայմանագրի համաձայն, 2015 թվականի հունվարի 1-ից դադարեցվում է ԵվրԱզԷս-ի եւ կառույցի բոլոր մարմինների գործունեությունը: