Վարժարաններում դասապարապմունքներից բացակայությունները չպետք է համակարգային դառնան։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, եթե պարապմունքներից բացակայում է աշակերտների քառորդ մասը, որեւէ տնօրեն չպետք է հանգիստ նայի այդ փաստին։ Այս ուսումնական տարում նախարարությունը ծրագրում է ստուգումներ իրականացնել բոլոր դպրոցներում։

Մինչեւ 10 տոկոս բացակայությունները դեռ կարելի է հանդուրժել։ «բայց եթե մենք գալիս ենք դրոց եւ տեսնում 48 տոկոս բացակայություններ, եղել են եւ այդպիսի դեպքեր, ես դա հանդուրժել չեմ կարող»,- ասել է Աշոտյանը՝ նշելով, որ թերացած տնօրենները նկատողություններ կստանան։

Ծնողները ձգտում են վարժեցնել իրենց երեխաներին քննությունների համար, ուստի նախընտրում են դպրոցի փոխարեն նրանց կրկնուսույցների մոտ տանել։ «Ցավոք, քչերն են ցանկանում դեռահասի մեջ քաղաքացի աճեցնել»,- ասել է Աշոտյանը։