Օսլոյի Հոլոքոստի եւ Կրոնական փոքրամասնությունների ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնում փետրվարի 2-ին անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում:

Ցուցադրվեց Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, որից առաջ բացման խոսքով հանդես եկավ Հոլոքոստ կենտրոնի բարեկամների միության նախագահ, նախկինում Նորվեգիայի արդարադատության, նաեւ տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար եւ երկար տարիներ Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր  Օդ Այնար Դոերումը: Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ հանդես եկավ Հոլոքոստ կենտրոնի ավագ գիտաշխատող Անտոն Ուայս Ուենդտը: