«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նախապես որոշած է եղել մասնակցել Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին եւ անգամ ԲՀԿ-ին տեղեկացրած է եղել այդ մասին: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, տեղեկանալով այդ մասին, իր մոտ է հրավիրել Դեմիրճյանին եւ ուղիղ տեքստով ասել, որ ինքը նրա մասնակցությունն այդ ժողովին կդիտարկի որպես իր նկատմամբ վիրավորանք:

Դրանից հետո Դեմիրճյանը հրաժարվել է մտադրությունից: Երեկ մեր զանգին ի պատասխան, Ս. Դեմիրճյանն ասաց, որ չի մասնակցելու խորհրդաժողովին: Իսկ մեր «ինչու» հարցին պատասխանելու փոխարեն ասաց. «Ես խոսելու ժամանակ չունեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: