«168 ժամ» թերթը գրում է. «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Դենիս Սեմութը գտնում է, որ ԼՂ հակամարտության ներկայիս լարվածությունը պայմանավորված է տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումներով:
Թեեւ նրա համոզմամբ՝ առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններինն է հրադադարը հարգելու եւ կառուցողական քննարկումներ ապահովելու պատասխանատվությունը: Դ. Սեմութի գնահատմամբ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը շատ ջանքեր են ներդրվել, որպեսզի կողմերը վճռական քայլերի դիմեն հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու ուղղությամբ՝ աշխատելով Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ:
«Այս աշխատանքը պետք է գնահատվի: Մյուս կողմից՝ որեւէ վատ բան չկա ՄԽ աշխատանքը քննադատելու մեջ, քանի դեռ այդ քաննադատությունը կառուցողական է: Այնուամենայնիվ, վերջին տարիներին մենք շատ բացասական զարգացման ականատեսն ենք եղել: Ռուսաստանը ողողել է տարածաշրջանը ամենաժամանակակից սպառազինությամբ: Եթե հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, ապա մարդկային կորուստներն ահասարսուռ են լինելու:
Շատ ցինիկ է, երբ ԼՂ հակամարտության կոնտեքստում Ռուսաստանը գործում է միաժամանակ եւ՛ որպես հաշտարար, եւ՛ որպես սպառազինություն մատակարարող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:





























