«Ռեգիոն» հետազոտական կենտրոնն այսօր` փետրվարի 5-ին, ներկայացրեց «Ռուսաստանի կերպարը Հայաստանյան մեդիայում» հետազոտության արդյունքները:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են հետեւյալ լրատվամիջոցները` NEWS.am, Aravot.am, 7or.am, 1in.am, Lragir.am Ilur.am, Panorama.am, Yerkir.am:

Ռուսաստանի ինֆոկերպարն ուրվագծելու հարցում Հայաստանյան ԶԼՄ-ները մոտավորապես կիսել են իրենց ջանքերը արտասահման լրատվամիջոցների հետ. հանրության ուշադրությանը ներկայացվել են 47%-ը սեփական արտադրության եւ 43%-ը` արտասահմանյան, այդ թվում ռուսաստանյան ԶԼՄ-ների նյութեր: Ուսումնասիրված 8 ԶԼՄ-ներից 6-ի դեպքում արտասահմանյան ծագման նյութերի քանակը 1.2-2.5 անգամ ավելի շատ են, քան սեփական արտադրության նյութերը, ինչպես ասենք` NEWS.am` 26% սեփական եւ 65% արտ. ԶԼՄ-ների նյութեր, 7or.am`  26% սեփական եւ 47% արտ. ԶԼՄ-ների նյութեր, Panorama.am` 36% սեփական եւ 45% արտ. ԶԼՄ-ների նյութեր, իսկ Lragir.am-ի 67% սեփական նյութի դիմաց 18% արտասահմանյան աղբյուրների դիմաց:

Ըստ հետազոտության արդյունքների` հոկտեմբեր 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը կազմել է մեր տեղեկատվական առանցքներից մեկն է: Հետազոտված լրատվամիջոցները օրական հրապարակել են 11-32 նյութ ՌԴ-ի մասին: Այս նյութերը ներկայացված են չեզոք, դրական կամ բացասական տեսանկյունից: Չեզոք նկարագրությունների հիմնական հեղինակները հենց Հայաստանյան ԶԼՄ-ներն են, ուժերի ներկայացուցիչներ, մասնագետներ եւ առանձին գործիչներ: Դրական վերաբերմունք են դրսեւորել Հայաստանյան (57%) եւ ռուսաստանյան (23%) ուժերի ներկայացուցիչներ, մասնագետներ: Բացասական կերպարի ձեւավորման գլխավոր հեղինակները դարձյալ հայկական կողմից են: Այս տեսակ նկարագրությունների 19%-ը հայտնվել են ռուսաստանյան հայտնի տեղեկատվական աղբյուրներից:

Ինչ վերաբերվում է թեմաներին եւ սյուժեներին, ապա այստեղ սահմանափակումներ չկան: Կան ԶԼՄ-ներ, որոնք նախապատվություն են տալիս ներռուսաստանյան ամենաբազմազան թեմատիկային եւ Ռուսաստանի` այլ երկրների հետ հարաբերություններին, օրինակ` NEWS.am-ում` Ռուսաստանի հետ կապված բոլոր նյութերի 48%-ը, Ilur.am-ում` 25%-ը: