Հայաստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, հուլիսի 17-ին երկօրյա այցով կմեկնի Իրան՝ Իսլամական Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրավերով:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Օհանյանը բանակցություններ կվարի իր գործընկերոջ հետ: Նա նաեւ կհանդիպի Իրանի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Հանդիպումներում քննարկվելու են տարածաշրջանային, միջազգային եւ երկկողմ հարցեր:




























