Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկել է շախմատային ավանդական սուպերմրցաշարը, որն այս տարի անցկացվում է արդեն 38-րդ անգամ: Պայքարին մասնակցում են ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը, գերմանացի Արկադի Նայդիչը, հունգարացի Պետեր Լեկոն եւ վիետնամցի Լե Կուան Լյեմը:
Առաջին տուրի անակնկալը Վլադիմիր Կրամնիկի սպիտակ ֆիգուրներով ոչ ոքին է Լե Կուան Լյեմի հետ: Պոնոմարյովը հաղթել է Լեկոյին, Նայդիչն էլ պարտության է մատնել Մամեդյարովին:




























