Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակին նվիրված համաշխարհային հյուրախաղերի շրջանակում Լոնդոնի հանրահայտ «Գլոբուս» թատրոնը հանդես կգա նաեւ Հայաստանում:
Շեքսպիրի հոբելյանը թատրոնը նշում է մեծ շուքով. «Globe to Globe. Hamlet» լայնածավալ նախագծի շրջանակում երկու տարի շարունակ «Համլետը» կներկայացվի աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
2015 թվականի հունվարի այն արդեն ներկայացվել է 11 պետությունում, այդ թվում՝ Պորտուգալիայում, Եգիպտոսում, Սուդանում, Ուգանդայում եւ Քենիայում:
Այս տարվա հոկտեմբերին «Համլետը» ներկայացվելու է նաեւ հայկական բեմում: Հոկտեմբերյան հյուրախաղերում կընդգրկվեն նաեւ Վրաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Ադրբեջանը: Այս մասին տեղեկացնում է թատրոնի պաշտոնական կայքը:
«Globe to Globe. Hamlet» նախագիծը մեկնարկել է 2014 թվականի ապրիլի 18-ին եւ ավարտվելու է 2016-ի ապրիլին:





























