«Մանչեսթեր Յունայթեդը»  հարձակվող Ուեյն Ռունիի հետ կկնքի նոր բազմամիլիոնանոց պայմանագիր: The Daily Mirror-ի տեղեկություններով, ֆուտբոլիստի գործակալի եւ ակումբի բանակցություններից հետո հինգ տարվա պայմանագիր կնքելու  որոշում է ընդունվել: Ընդհանուր գումարը կկազմի 33,8 միլիոն ֆունտ ստերլինգ: Ռունին տարեկան կստանա  6,75 միլիոն կամ շաբաթական` 130 հազար: Եթե պայմանագիրը կնքվի, ապա Ռունին աշխատավարձի չափով կշրջանցի ակումբի այսօրվա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստին` պաշտպան Ռիո Ֆերդինանդին, որը շաբաթական ստանում է 120 հազար ֆունտ։