Ամստերդամի իշխանությունները ներդրողներ են որոնում՝ գնելու համար այն հինգ շինությունները, որտեղ սեքս-արդյունաբերության աշխատակցուհիները կմատուցեն իրենց ծառայությունները։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքապետի մամուլի խոսնակին։

Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ նման կերպ իրենք հույս ունեն պաշտպանել մարմնավաճառների իրավունքները։ 5 կենտրոններում կգործի 50 աշխատատեղ։ Նրանք նաեւ նշել են, որ HVO-Querido ընկերությունը համաձայնվել է մարմնավաճառներին սեփական բիզնեսը վարելու հմտություններ ուսուցանել, գրում է Lenta-ն։

Ներկայումս մարմնավաճառները աշխատում են անհատապես՝ վարձելով դեպի փողոց նայող սենյակներ։ Սակայն, մայրաքաղաքային իշխանությունների մամուլի ծառայության տեղեկություներով՝ այս համակարգը նրանց անկախ կդարձնի կավատներից։

«Սեքս արդյունաբերության աշխատակիցները ողջունում են այս գաղափարը»,- հայտարարել են քաղաքապետարանում՝ հավելելով, որ նման կենտրոնների բացումը ներդրողներին կլորիկ եկամուտով կապահովի։