Որքանո՞վ են ծնողները տեղեկացված, թե համակարգչի առջեւ նստած իրենց անչափահասին ինչ է մատուցում համացանցը: Հնարավո՞ր է, արդյոք, մշտապես հետեւել երեխաներին: Այս հարցն այսօր հուզում է աշխարհի շատ երկրների բնակիչների: Նրանցից շատերը նշում են ապահով համացանցի օրը: Խնդիրն արդիական է նաեւ Հայաստանում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը երկու տարի առաջ հանրությանն առաջարկել է հատուկ ինտերնետ փաթեթ՝ «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» սակագնային պլանը, որը թույլ է տալիս վերահսկել դիտվող բովանդակությունը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված կայքեր: Ավելին, այս փաթեթից օգտվող բաժանորդները հնարավորություն են ստանում բոլորովին անվճար օգտվելու աշխարհում լավագույններից մեկը համարվող հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից:

Ինտերնետը երեխաների համար միայն նոր գիտելիք ձեռքբերելու, աշխարհընկալում ձեւավորելու եւ զարգանալու միջոց դարձնելու, ինչպես նաեւ նրանց անցանկալի եւ վտանգավոր բովանդակությունից զերծ պահելու նպատակով: