Ձերբակալվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին՝ Մհեր Պետրոսյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մհեր Պետրոսյանը Նոր Նորքի նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի եղբայրն է:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա երեկ՝ փետրվարի 6-ին,  երեկոյան, Պռոշյան փողոցում գտնվող մի օֆիսում վիճաբանել է ծանոթի հետ եւ կրակոցներ արձակել: Մի տղամարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Մհեր Պետրոսյանը ձերբակալվել է:

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Մհեր Պետրոսյանը ձերբակալվել է: