Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում փոթորկող անտառային հրդեհների պատճառով արդեն տարհանվել է շուրջ 2,4 հազար մարդ։ Կրակը բռնկել է չորեքշաբթի երեկոյան և արդեն 24 ժամ հետո համակել 2800 ակր մակերեսով տարածք։ Ներկայումս դրա մակերեսը կազմում է մոտ 930 հա։
Տեղի իշխանությունները չորեքշաբթի հրաման են արձակել՝ Սանտա Կրուզ քաղաքից դեպի արևելք ընկած Բոնի Դուն ու Սուանտոն փոքրիկ բնակավայրերի 2000 բնակիչների հարկադիր տարհանման մասին։
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների դեմ պայքարի դեպարտամենտի տվյալներով, հրդեհներից առայժմ ոչ ոք չի տուժել։ Հրդեհը շարունակվում է նաև Սանտա Բարբարայի շրջանում։ Շաբաթ օրը բռնկված ու ավելի քան 35 հազար ակր տարածք զավթած կրակի դեմ պայքարելու նպատակով ուղարկվել են 1600 հրշեջներ։ Հրդեհի պատճառով շրջանից տարհանվել են 170 տների բնակիչներ։



























