Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարան չի դիմել կողմերից որեւէ մեկին՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումից հետո խաղաղարար ուժեր տեղակայելու առաջարկով: Նրա խոսքով՝տեղեկությունն այն մասին, թե Թուրքիան առաջարկել է խնդրի խաղաղ կարգավորումից հետո զորք ուղարկել ԼՂ՝ ճշգրիտ չէ: Դավութօղլուն կողմ է արտահայտվել Կովկասում կայունություն եւ անվտանգություն հաստատելու պլատֆորմին՝ տարածաշրջանում հակամարտությունները կարգավորելու նպատակով: Կովկասյան պլատֆորմ ձեւավորելու նախաձեռնությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդես եկավ 2008 թվականին՝ Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ պատերազմից հետո։