«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, Երդվյան ազատամարտիկների միավորման 200 նդամների հետ այսօր՝ փետրվարի 8-ին, մեկնել է Արցախ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Ռուբեն Գեւորգյանը:
Նրանք առաջիկա օրերին կլինեն ԼՂՀ-ում, կայցելեն դիրքեր, կոգեշնչեն զինվորներին: Արցախից վերադառնալուց հետո երդվյալ ազատամարտիկները կմեկնեն Տավուշի մարզ, որտեղ այցելել էին նաեւ հունվարին:
Ռուբեն Գեւորգյանն ասաց, որ ԵԱՄ-ի այցերը պայմանավորված են ոչ միայն կազմակերպության ծրագրային դրույթներով, այլեւ վերջին շրջանում սահմանում տիրող լարվածությամբ:





























