ՀՀ  տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական  ծառայությունից հայտնում են, որ Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում և Ապարանում այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 19:00-ի դրությամբ տեղում է ձյուն:

Անիում և Մեղրիում մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքի (Մարտունու կողմից) և Սևանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: