Անդրեյ Զբյագինձեւի «Լեվիաֆան» ֆիլմը, որը ներկայացվել էր Բրիտանական կինոյի եւ հեռուստատեսության ակադեմիայի (BAFTA) «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, մնացել է առանց մրցանակի:
Ռուս ռեժիսորնի ֆիլմը զիջել է լեհ Պավել Պավլիկովսկիի «Իդա» ֆիլմին, հաղորդում է BAFTA-ի պաշտոնական կայքը:
Մասնագետները լավագույն ֆիլմ են ճանաչել Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն»-ը, որը ստացել է նաեւ լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը:
«Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում հաղթող է դարձել «Ամեն ինչի տեսություն» ֆիլմը, իսկ գլխավոր հերոսի դերակատար Էդդի Ռեդմեյնը արժանացել է լավագույն դերասան մրցանակին:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ջուլիանա Մուրը, հաղորդում է Lenta-ն:




























