Օգոստոսի 14-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի նախագահի հրավերով, աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան։ Ռուս-գերմանական բարձր մակարդակի ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Սոչիում։
Այս տարի արդեն երրորդ հանդիպմանը առաջնորդները մտադիր են քննարկել ռուս-գերմանական էներգետիկ համագործակցությանը, ներդրումային նախագծերին, ինչպես նաև միջազգային խնդիրներին նվիրված հարցեր։
Կարևոր թեմա է լինելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումային առկա և նոր ծրագրերի առաջխաղացումը։ Ռուսաստանի ու Գերմանիայի առաջնորդների ուշադրության կենտրոնում են լինելու նաև բազմակողմ սկզբունքների հիման վրա միջազգային ֆինանսա-տնտեսական համակարգի վերափոխման հարցերը։




























